«Երեկոյան Երեւան» N208

«Երեկոյան Երեւան» N208

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում «Անմահ բանաստեղծի հիշատակին» Մ.Դանիելյանի ծանուցումն է Ե.Չարենցի տուն-թանգարանի աշխատակիցների կազմակերպած շրջիկ ցուցահանդեսի մասին, նվիրված բանաստեղծի կյանքին ու գործունեությանը: Ներկայացնում է ցուցավահանակների բովանդակությունը, նյութեր, որոնց բարձր է գնահատել կամ որոնց հետ հանդիպել է Չարենցը: Տեղ են գտելմի շարք լուսանկարներ և ձեռագրեր, որոնք հրապարակվում են առաջին անգամ: Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի մի խումբ նկարիչներ ցուցավահանակների վրա վառ գույներով ներկայացվել են ուշագրավ պատկերներ՝ չարենցյան թեմաներով: Հոդվածագիրը նշում է, որ տուն-թանգարանը ջանք չի խնայել բանաստեղծի արխիվը հարստացնելու ուղղությամբ: Տնօրեն Ն.Բաղդասարյանը պատմել է, որ լենինգրադում այցելել են Չարենցի քրոջը՝ Աշխեն Սողոմոնյանին, կրտսեր եղբոր՝ Գեղամի կնոջն ու դստերը: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  245 71 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ202