Կարեն Դեմիրճյան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2000 թ. փետրվարի 21-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Ի հիշատակ նահատակված զավակների» թեմային, որի վրա պատկերված է Կարեն Դեմիրճյանի դիմանկարը: 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ահաբեկիչների բարբարոսական գործողությունների հետևանքով զոհվեցին պետական-քաղաքական գործիչներ. Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ՝ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը: Միևնույն ժամանակ զոհվեցին ՀՀ օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը և ԱԺ պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը և Միքայել Քոթանյանը: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2000 Չափս՝  4,1x2,5 սմ Նկարագրություն՝  Ի հիշատակ նահատակված զավակների: Անվանական արժեքը՝ 250 դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Քեչյան Ալբերտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  434-Նամ.