Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
2000 թ. փետրվարի 21-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Ի հիշատակ նահատակված զավակների» թեմային, որի վրա պատկերված է Կարեն Դեմիրճյանի դիմանկարը: 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ահաբեկիչների բարբարոսական գործողությունների հետևանքով զոհվեցին պետական-քաղաքական գործիչներ. Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ՝ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը: Միևնույն ժամանակ զոհվեցին ՀՀ օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը և ԱԺ պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը և Միքայել Քոթանյանը: LG
Նյութը՝ Թուղթ, սանրավորՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2000Չափս՝ 4,1x2,5 սմՆկարագրություն՝ Ի հիշատակ նահատակված զավակների: Անվանական արժեքը՝ 250 դրամՆկարիչ-Ձևավորող՝ Քեչյան ԱլբերտՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Բաժնեհաշվառանիշ՝
434-Նամ.