Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ռ. Ավագյանի գրախոսությունը վերաբերում է գրող Միխայիլ
Դուդինի «Ձգողության դաշտը» խորհրդանշական վերնագրով
գրքին, որը լույս է տեսել
Լենինգրադում: Այս գրքի
բազմաթիվ էջեր սիրո խոստովանություն են Հայաստանին, նրա երգին ու մշակույթին: Դուդինը իր հարգանքի տուրքն է տալիս մեր
գրականության մեծերից` Գր. Նարեկացուն, Մ. Նալբանդյանին, Վ. Բրյուսովին, Ավ. Իսահակյանին, Հ. Թումանյանին եւ այլոց:
Դուդինը գրում է, որ Ե. Չարենցի բանաստեղծական ճակատագրի մասին իր ամենախոր պատկերացումը կապված է գեղանկարիչ Գ. Գրիգորյանի` Ջոտտոյի «Չարենց-Կոմիտաս» կտավի հետ` «Չարենցը խոնարհվում է Կոմիտասի վրա, ինչպես երգի անմահական ծաղիկը` քարացած երաժշտության վրա: Եվ ես ըմբոշխնում եմ այս տոնը` Երաժշտության ու պոեզիայի տոնը:
Նրանց միանում է նաեւ երրորդ սկիզբը` Ջոտտոյի
ճակատագիրը...», -գրում է
Դուդինը:Այսօրվա Հայաստանի բանաստեղծները նրա մեծ
զավակների լավագույն ավանդների շարունակողներն են, այդ ավանդները հարստացնողները ,- ավարտում է իր խոսքը Ռ.
Աավագյանը:
Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է:
Հեղինակ՝ Ռաֆայել ԱվագյանԷջ՝ 8Նյութը՝ թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1981Չափս՝ 42 x 30 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2852
Հիմնական հաշվառանիշ՝
Հֆ 6320