«Սովետական արվեստ» N11

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Պատկերազարդ կազմի էսքիզը՝ նկարիչ Սուրեն Ստեփանյանի: Ամսագրում զետեղված են երեք գունավոր ներդիր եւ մոնոխրոմ ներդիրներ: 1-ին էջին «Չորս տասնամյակ ժողովրդի հետ» հոդվածում խոսվում է նաեւ Չարենցի մասին, որպես «Բրոնզե թեւերը կարմիր գալիքի» երգող, «Չարենց-նամե» հյուսող: Պոեզիան համընթաց էր գնում կյանքին: 50-րդ էջին Ս.Աղաբաբյանի եւ Հ.Թամրազյանի «Սովետահայ դրամատուրգիայի ավանդը» գրախոսությունն է: Դրված է նոր թատրոնի էվոլյուցիայի գաղափարը: Այդ ոգով է գրված Չարենցի, Հալաբյանի, Մազմանյանի կողմից հրատարակված «Sdandart» հանդեսի դեկլարացիան: Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար»-ից հետո դրամատուրգիայի ժամանակագրորեն II երկը Չարենցի «Կապկազ թամաշա» է: Չարենցը հանդես է գալիս որպես թատրոնի ռեֆորմի իրականացնող: Յուրահատուկ ժանրային նկարագիր ունեցող երկ է՝ կառուցված բուֆֆոնադի եւ թատերայնացված ասքի սկզբունքների հիման վրա: Առաջին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1306 212 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2609