Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Պատկերազարդ կազմի էսքիզը՝ նկարիչ Սուրեն Ստեփանյանի: Ամսագրում զետեղված են երեք գունավոր ներդիր եւ մոնոխրոմ ներդիրներ:
1-ին էջին «Չորս տասնամյակ ժողովրդի հետ» հոդվածում խոսվում է նաեւ Չարենցի մասին, որպես «Բրոնզե թեւերը կարմիր գալիքի» երգող, «Չարենց-նամե» հյուսող: Պոեզիան համընթաց էր գնում կյանքին:
50-րդ էջին Ս.Աղաբաբյանի եւ Հ.Թամրազյանի «Սովետահայ դրամատուրգիայի ավանդը» գրախոսությունն է: Դրված է նոր թատրոնի էվոլյուցիայի գաղափարը: Այդ ոգով է գրված Չարենցի, Հալաբյանի, Մազմանյանի կողմից հրատարակված «Sdandart» հանդեսի դեկլարացիան: Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար»-ից հետո դրամատուրգիայի ժամանակագրորեն II երկը Չարենցի «Կապկազ թամաշա» է: Չարենցը հանդես է գալիս որպես թատրոնի ռեֆորմի իրականացնող: Յուրահատուկ ժանրային նկարագիր ունեցող երկ է՝ կառուցված բուֆֆոնադի եւ թատերայնացված ասքի սկզբունքների հիման վրա:
Առաջին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1960Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1306 212
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 2609