Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Սպիտակի եւ կանաչի համադրությամբ կազմով:
«Հոբելյանական տարեթվեր» բաժնում Վ. Պարտիզունու «Հ. Թումանյան եւ Վ. Տերյան» հոդվածն է: Հեղինակը նշում է, որ Տերյանի պոեզիան գրականության զարգացման օրինաչափ ընթացքի արդյունք է: Նրա «պոետական ծագումնաբանությունը» գալիս է դարերի խորքից: Նրան խորթ չէ գրական ժառանգությունը: Կապը նախկին մեծերի հետ ստեղծագործական է ու խոր: Հարցը ճիշտ է հասկացել ու մեկնել Ե.Չարենցը /էջ 111/ «Մի բան պիտի հասկանալ, չլիներ Հ. Հովհաննիսյանը, Թումանյանը Թումանյանը չէր լինի, ոչ էլ Իսահակյանը՝ Իսահակյան: Իսկ եթե չլինեին Հովհաննիսյանը, Թումանյանը, Իսահակյանը՝ Տերյանը Տերյան չէր լինի: Չլիներ Տերյանը, ես՝ ես չէի լինի»:
Գրական ազդեցության խնդիրը պետք է այսպես հասկանալ:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1965Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1274 399
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 5362