Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Երկնագույնի եւ սպիտակի համադրությամբ կազմով:
«Տեսական-քննադատական» բաժնում Էդ.Թոփչյանի «Մեր պոեզիայի դրոշակակիրը» գրախոսությունն է (էջ 124): Հոդվածագիրը ներկայացնում է Չարենցի ուրույն դերը հայ գրականության հավիտենական շարժման մեջ: Անդրադառնում է Չարենցի վաղ շրջանի պոեզիային, որով ավարտվում է հայ դասական պոեզիայի վերջին էջը եւ բացվում է խորհրդահայ պոեզիայի առաջին էջը: «Սոմա» եւ «Ամբոխները խելագարված» պոեմները ներկայացնում է որպես հեղափոխության անպարտելի ուժի սքանչելի հիմն եւ ազատության խորհրդանիշ:
Ապա գրախոսը վերլուծում է այլ շրջանի Չարենցի ստեղծագործությունները՝ մինչ բանաստեղծի վերջին մատյանը՝ «Գիրք ճանապարհի»:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1038 46
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 2227