Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կանաչ կազմին Հ.Կոջոյանի «Աղբյուրի մոտ» աշխատանքն է:
«Հոբելյանական տարեթվեր» բաժնում, 111-րդ էջին Պարույր Սահակյանի «Պուշկինի «Պղնձե հեծյալը եւ Չարենցի «Չուգունե մարդը» գրախոսությունն է: Հեղինակը անցկացնում է գրականագիտական զուգահեռներ երկու ստեղծագործությունների միջեւ: Պուշկինին հայտնի էր, որ Պետրոս Առաջինը սանձել է հին տոհմիկ ազնվականությանը եւ երկար տարիներ «ավելել է» նրան՝ տեղը դնելով պարապ երջանիկներին: Չարենցի «Չուգունե մարդը» էպիկական ֆրագմենտը գրված է Պուշկինի երկի գաղափարական ազդեցությամբ, նրա գեղարվեստական առանձնահատկությունների հաշվառումով: Չարենցի ֆրագմենտներում կենդանի Լենինի կերպարը բացակայում է եւ չի ուրվագծվում սոց. կոնֆլիկտը:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1503 264
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 4172