Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
4-րդ էջում Հ.Մայիլյանի «Չարենցյան ընթերցումների առաջին ժողովածուն» հաղորդագրությունն է այն մասին, որ Երևանի պետհամալսարանի ռեկտորատի, բանասիրական ֆակուլտետի դեկանատի և սովետական գրականության ամբիոնի ջանքերով անցկացվող չարենցյան ընթերցումները դարձել են ավանդական: Առաջին ընթերցումների նյութերը լույս է ընծայել համալսարանի հրատարակչությունը՝ Հր.Թամրազյանի և Հ.Ֆելեքյանի խմբագրությամբ: Գիրքն ամփոփում է Ա.Զաքարյանի «Եղիշե Չարենցի բանաստեղծական մուտքը», Ս.Աղաբաբյանի «Պատմություն և ճակատագիր», Հ.Թամրազյանի «Չարենցի մահվան տեսիլները» հոդվածները:
Տեղ են գտել նաև Հ.Ֆելեքյանի «Չարենցը և մամուլը», Գ.Անանյանի «Չարենցը և Մայակովսկին», Վ.Գաբրիելյանի «Չարենցի արտասահմանյան ուղևորությունը, Ռ.Իշխանյանի «Չարենցի լեզվի զարգացման շրջանները», Ժ.Քալանթարյանի «Երկիր Նաիրի» երկի մի քանի առանձնահատկությունները» հոդվածները:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
228 62
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ193