1955թ. գյուղատնտեսական ցուցահանդեսի գյուղատնտեսակա...
1955թ. գյուղատնտեսական ցուցահանդեսի գյուղատնտեսական հումքի վերամշակման սրահից ընդհանուր տեսարան
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Տեսարան
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սրահի կենտրոնում աստիճանաձև պատվանդան է դրված, որի առաջին շրջանաձև աստիճանին դասավորված են հայկական գինիներ: Երկրորդ աստիճանը սկահակի ձև ունի. լցված է խաղողով: Երրորդում դասավորված է խնձոր, չորրորդում՝ նուռ: Սրահը ձևավորված է խաղողի բերքահաված պատկերով համայնապատկերի ֆոնի վրա: Սրահի անկյուններում՝ պատվանդանների վրա աստիճանաձև դասավորված են հայկական կոնյակի և գինու տեսակներ, որոնք կողքին սկահակներով դրված է խաղող, զամբյուղներով՝ մրգեր, փոքրիկ տակառներով՝ գինի: Լուսանկարները ներկայացնում են «Արարատ» տրեստի գինու և կոնյակի գործարանի արտադրամասերը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1955թ.Լայնություն (սմ)՝ 24Բարձրություն (սմ)՝ 18Նվիրատու՝ ՀՍՍՀ Մինիստրների սովետի գործերի կառավարչությունՆյութը՝ լուսանկարչական թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4445/52
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-300