Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե նեղ ժապավենին հագցված են ուղղանկյուն, աղեղնաձև կտրվածքներով թամբաձև ճարմանդը և ուղղանկյուն, լայնակի եզրին հատիկաձև ելուստով 22 զարդատախտակ: Ստորին մասում գոտին ունի հատիկանախշ ժանյակ: Պատրաստված է ձուլման, զարդանախշված փորագրման, սևադապատման և հատիկանախշման տեխնիկայով: Գոտու վրա պատկերված են ոճավորված բուսապատկերներ: Դրոշմված են արծաթի հարգանիշը՝ 84° տարբերանշանը՝ դեպի աջ նայող կնոջ գլուխ, վարպետի անվանատառերը՝ «СП»: Վերջին զարդատախտակին ունի թվագիր արձանագրություն՝ «1906»:
Լայնություն (սմ)՝ 2.5Երկարություն (սմ)՝ 85Նյութը՝ արծաթ, սևադ, կաշիՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱլեքսանդրապոլՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարի վերջ XX դարի սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 1989թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7416/2
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-817