Ատլաս կամ Աշխարհացույց տախտակք: Ի պետս ազգային դպր...
Ատլաս կամ Աշխարհացույց տախտակք: Ի պետս ազգային դպրոցաց
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Ատլաս կամ Աշխարհացոյց տախտակք: Ի պէտս ազգային դպրոցաց
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Յօրինեաց եւ ծրագրեաց հ. Աստուածատուր վ. Աւագեան. Ատլաս կամ Աշխարհացոյց տախտակք: Ի պէտս ազգային դպրոցաց. Բ. տպագրութիւն. - Ի Վիէննա, 1860, ի վանս Պաշտպան Ս. Աստուածածնի: Գիրքն իրենից ներկայացնում է 21 բազմագույն քարտեզների ատլաս: Շապիկը մոխրականաչավուն ողորկ ստվար թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև բուսանախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Կռնակը նեղ է՝ մուգ կանաչ սոսնձալաթից: Տիտղոսաթերթի վերևի մասում, նաև «Գաղղիա», «Անգղիա», «Իտալիա», «Ռուսիա Եւրոպիայ», «Օսմանեան պետութիւն Ասիայ», «Հայաստան», «Պարսկաստան», «Հնդկաստան» քարտեզների դարձերեսներին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և բոլոր քարտեզները խունացած են, որոշ քարտեզներին կան ջրահետքեր:
Հեղինակ՝ Ավագյան Ա.Էջ՝ 21 թ. քարտեզՆյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1860Լայնություն (սմ)՝ 41Երկարություն (սմ)՝ 29,3Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/430