«Բանբեր Երեւանի Համալսարանի» N1

«Բանբեր Երեւանի Համալսարանի» N1

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Երկնագույն կազմին սեւ տպատառերով ամսագիր: «Հոդվածներ» բաժնում ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ Էդ.Ջրբաշյանի «Եռավանկ չափերը XX դարի հայ պոեզիայում» գրախոսությունն է: Հոդվածը նվիրված է հայկական տաղաչափության եռավանկ չափերով գրված ոտանավորի քննությանը: Գրախոսը անդրադառնում է Մ.Աբեղյանի «Տաղաչափության զարգացումը Չարենցի եւ ուրիշների բանաստեղծությունների մեջ» հոդվածին, ուր նշված է, որ չափի այդ ձեւը ազդել է նաեւ Չարենցի վրա: Մեջբերում է տողեր Չարենցի՝ 1934թ. օրագրային գրառումներից: «Մեր տաղաչափական արվեստը Տերյանից հետո մտել է շեշտային տաղաչափության հունը եւ նրանից հետո դժվար է պատկերացնել բանաստեղծությունը վանկային տաղաչափության տրադիցիաներում»: Անվանաթերթին եւ վերջին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1347 254 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2663