Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Գիրք աղօթից ասացեալ Սրբոյն Եփրեմի Խուրին Ասորւոյ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Եփրեմ Խուրի Ասորի. Գիրք աղօթից ասացեալ Սրբոյն Եփրեմի Խուրին Ասորւոյ. Ե. տպագրութիւն. - Երուսաղէմ, 1901, ի տպարանի Առաքելական աթոռոյ Սրբոց Յակովբեանց: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են շագանակագույն-բաց դարչնագույն՝ մարմարե մակատեսքով, կաշվով: Կազմերեսների եզրերին դրոշմված են մանր ոսկեգույն բուսանախշեր: Կռնակի վերևի մասում սոսնձված է մուգ կապույտ կաշի, որի վրա ոսկեգույն տառերով դրոշմված է հեղինակի անունը, կռնակին դրոշմված են նաև ոսկեգույն բուսանախշեր: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն շերտով: Ֆորզացները բաց վարդագույն ողորկ թղթից են: Առաջին տիտղոսաթերթի կենտրոնում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը խունացած ու թեթևակի մաշված են:
Հեղինակ՝ Եփրեմ Խուրի ԱսորիԷջ՝ 496Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1901Լայնություն (սմ)՝ 7,8Երկարություն (սմ)՝ 11,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/560