Շարական հոգևոր երգոց Սուրբ և Ուղղափառ եկեղեցվոյս...
Շարական հոգևոր երգոց Սուրբ և Ուղղափառ եկեղեցվոյս Հայաստանյաց
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Շարական հոգեւոր երգոց Սուրբ եւ Ուղղափառ եկեղեցւոյս Հայաստանեայց
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Ներսես Շնորհալի. Շարական հոգեւոր երգոց Սուրբ եւ Ուղղափառ եկեղեցւոյս Հայաստանեայց, յօրինեալ ի Սրբոյ թարգմանչացն մերոյ եւ ի Սրբոյ Շնորհալւոյն եւ յայլոց Սուրբ հարց եւ վարդապետաց. Ի Հայրապետութեան Տ. Մատթէոսի ազգասէր եւ աստուածընտիր կաթուղիկոսի Ամենայն Հայոց եւ ասպետի տէրութեանց ի Ս. Էջմիածին. - Ս. Էջմիածին, 1861: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները պատված են բաց դարչնագույն՝ մուգ դարչնագույն մանր բծերով, կաշվով: Կռնակը մուգ դարչնագույն կաշվից է, վերևի մասում դրոշմված է հեղինակի անունը: Առաջին տիտղոսաթերթի դարձերեսին և վերջին էջ 784-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կան սև-սպիտակ նկարներ: Կազմերեսները խունացած են, մակերեսներին կան վնասվածքներ միջատներից, եզրերը մաշված են, ֆորզացներին և մի քանի էջերին կան բազմաթիվ սնկահետքեր:
Հեղինակ՝ Ներսես ՇնորհալիԷջ՝ (Ա-Դ), 784, նկ.Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1861Լայնություն (սմ)՝ 15,3Երկարություն (սմ)՝ 22,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/664