Գլախո Զաքարյանը Հրաչյա Ռուխկյանի հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Զուգանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են հայ անվանի մտավորական Հրաչյա Ռուխկյանը (Սայաթ-Նովայի դիմանկարի հայտնի նկարիչը) և երգիչ Գլախո Զաքարյանը (աջից)՝ ձեռքին քրիզանթեմների փունջ։ Նրանք կանգնած են այգում, ծառերի մեջ և նայում են միմյանց ժպտադեմ հայացքներով (երկուսն էլ կիսադեմով են)։ Հրաչյա Ռուխկյանը բաց գույնի բաճկոնով և համապատասխան փողկապով է, սպիտակ վերնաշապիկով։ Նրա ճակատը լայն է, առատ ու թուխ մազերը դեպի հետ սանրած։ Գլախո Զաքարյանը ունի լայն ճակատ, դեպի հետ սանրած բաց գույնի, համեմատաբար նոսր մազեր և ոչ մեծ արծվաքիթ։ Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  24 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-ական թթ. Բարձրություն (սմ)՝  19 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/78 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-503