Գոտու բեկորներ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Գոտու բեկորներ, պատրաստված բրոնզե լայն, տափակ թիթեղից, եզրերին պահպանվել են ուռուցիկ երկու գծեր և միջանցիկ անցքեր, որոնց միջոցով կարվել են կաշվե հենքի վրա: Գոտին զարդարված է առասպելական տարբեր կենդանիների, սրընթաց վարգող թևավոր ցուլերի, առյուծի թաթեր ունեցող թևավոր ձիերի, թռչունի կտուցով, կամ ձկան պոչով ու կանացի դեմքով թևավոր առյուծների, ձկնապոչ և առյուծի թաթերով թռչունների, ցուլի պատկերներով: Պահպանվել է կլոր ճարմանդը, որը իրանին միանում է տափակ թիթեղով; Նյութը՝  Բրոնզ Հայտնաբերման վայրը՝  Երևանի Ավտոագրեգատ գործարանի բակ, ուրարտական դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 8 դար Հայտնաբերման ժամանակը՝  1983-84թթ. պատահական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  394 Բաժնեհաշվառանիշ՝  134/39