Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
ՈՒղղանկյուն քառանկյուն է, կենտրոնի երեք վահանակներով, որոնցից մեջտեղինը մուգ է, իսկ երկուսը լուսավոր հատակով բազմանկյան վարդակներն են: Վահանակներում ոճավորված խաչանախշերն են, որոնք համալրված են մանրանախշ պատկերներով: Կոմպոզիցիայի կարմիր տախտակը լցված է մեծ և փոքր բազմանկյան, քառակուսի, բադամավոր և այլ մանր նախշով: Գլախավոր շրջագոտին խաչանախշերի հաջորդականությունն է: Սրան էլ եզերում են պոտոկաձև նախշերով ժապավենները: Հատակը կապույտ ու կանաչի երանգներն են: Անխավ, առանց փայլի, կենտրոնում կտրված է զգալի մասով: Թերի:
Լայնություն (սմ)՝ 47Երկարություն (սմ)՝ 207Նյութը՝ բուրդ, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ ք.Նոր Բայազետ /Կամո/Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ.սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3241
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԲ 2248