Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյուն քառանկյուն փռվածքը կենտրոնից ունի սիմետրիկ բաժանում: Երկուստեք վերից վար բազմանկյունների շղթան է, որոնց մեջ օձագլխիկներով, պոտոկավոր միմյանց մեջ հագած վարդակներն են: Շրջագոտում , կենտրոնի բաժանող շերտի մեջ օձուկներն են, կենաց ծառերը: Եզերող գոտին, կենտրոնի շերտը , ատամնավոր եզրերով է: Ազատ մասը լրացնում են մանրանախշ պատկերներով օձուկներ, խոյակներ, կենաց ծառեր, խաչեր, սանրեր, և այլն: Հիմնական գույներն են ՝ սպիտակը, կարմիրը, դեղինը, սևը, ծիրանին: Պահպանված: Լայնություն (սմ)՝  128 Երկարություն (սմ)՝  337 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք.Նոր Բայազետ /Կամո/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ.սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  3116 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 2135