Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Դաշտը հարդարված է իրար կցված վեցանկյուն զարդաշրջանակների խիտ ցանցով, որոնք ունեն կարմիր, կանաչավուն, սրճագույն և մուգ կապույտ հիմնագույն։ Զարդաշրջանակները հարդարված են ոճավորված բուսանախշերով։ Ունի երեք զարդագոտի։ Ներքին և արտաքին գոտիները ունեն բաց կապույտ հիմնագույն և հարդարված են միանման վարդակներով ու տերևանախշերով։ Կենտրոնականը լայն է, ունի մուգ կարմիր հիմնագույն, հարդարված է ոճավորված խոշոր բուսանախշերով։
Լայնություն (սմ)՝ 138Երկարություն (սմ)՝ 208Նյութը՝ բուրդ, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ Խոյ-ՍալմաստՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 03.08.1984թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5630/1
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2599