Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարմիր հիմնադաշտի վրա պատկերված են երեք խոշոր զարդաշրջանակներ, որոնք լայնակի են ձգվում և ամեն կողմից ունեն երկուական ելուստներ։ Ներսից ներգծված են քառանկյուններ, որոնք առնված են ճառագայթաձև տարածվող՝ կտրտված եզրերով հորինվածքի մեջ։ Ունի երեք զարդագոտի։ Ներքինը հարդարված է սպիտակ հիմնագույնի վրա պատկերված փոքրիկ երկրաչափականացված ծաղիկների շարքով, կենտրոնականը՝ կապույտ հիմնագույնի վրա պատկերված իրար նայող խոշոր թռչնապատկերներով, արտաքինը՝ կեռիկներով։
Լայնություն (սմ)՝ 150Երկարություն (սմ)՝ 215Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՏավուշՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 06.07.1990թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7808
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3693