Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
3-րդ էջում հաղորդվում է, որ Գրականության և արվեստի թանգարանի նախաձեռնությամբ ձեռք են բերվել արխիվային կարևոր ձեռագրեր և առանձին ամբողջական ֆոնդեր: Բանաստեղծ Եղիշե Չարենցի ընկերներից և բարեկամներից ստացվել են արժեքավոր նյութեր. Գ.Մալենյանից՝ մի բաց նամակ, որի մյուս երեսին մատիտով նկարված է Չարենցի դիմանակարը: Մալենյանը թանգարանի համար գրել է նաև Չարենցի «Պրինցեսսա մահ» բանաստեղծության մտահղացման առիթը, որը շատ հետաքրքիր պատմություն ունի: Բանաստեղծու Լեյլու ամուսնուց՝ Գևորգ Տեր-Մկրտչյանից ստացված է Լեյլու ալբոմը, ուր գրված են Չարենցի տպված և անտիպ բալլադները: Ստացվել են 4 նամակ, ուղղված Լեյլիին: Ձեռք է բերվել Չարենցի մի դիմանակար՝ դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանի հեղինակած, Չարենցի «Գիրք ճանապարհի»-ն:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1243 204
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ2402