Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
1-ին էջում Խ.Բարսեղյանի («Հայաստան» հրատարակության դիրեկտոր) «Հայ ժողովրդի ազգային հանճարը» հոդվածն է՝ նվիրված Հ.Թումանյանի 100-ամյակի հոբելյանական հրատարակություններին: Հեղինակն արտահայտում է այն միտքը, որ ըստ Չարենցի, Թումանյանը մեծ է այն պատճառով, որ նրա պոեզիան բյուր թելերով կապված է ժողովրդի, նրա նվիրական իղձերի հետ, լիովին արտահայտում է հայ աշխատավոր զանգվաածների բնավորությունը և կյանքը:
Հեղինակը մեջբերում է Ե.Չարենցի «Նա մեծ էր հողով, արյունով...» բանաստեղծությունը, նվիրված Հովհ.Թումանյանին: Չարենցն այն թվագրել է 1933.IV.17:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թերթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
136 10
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ141