Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
2-րդ էջում Վազգեն Բալայանի «Ուկրաինան սիրում է նարան» հոդվածն է, որտեղ հեղինակը գրում է՝ Եղիշե Չարենցի ստեղծագործության հանդեպ Ուկրաինայի հետաքրքրությունը: Նշում է, որ 1925թ. «Չեռվոնի շլյախ» հանդեսի առաջին համարում Պաբլո Տիչինան Չարենցի «Լենին» պոեմից տպագրել է հատվածներ իր թարգմանությամբ: Տիչինան բարձր էր գնահատում Չարենցի լենինապատումը: Չնայած Չարենցը դժվար թարգմանելի բանաստեղծ է, Տիչինային հաջողվել է հաղորդել բնագրի ոչ միայն ոգին, շունչը, այլև նրա հնչյունային ռիթմիկ կառուցվածքն ու երանգավորումը:
1957թ. ուկրաիներեն թարգմանվել է Չարենցի երկերի հատընտիրը: Այն լույս է տեսել Մաքսիմ Ռիլսկու խմբագրությամբ և առաջաբանով, ով անձամբ ճանաչել էր Չարենցին: Երկերը թարգմանել են Պաբլո Տիչինան, Լեոնիդ Պերվոմայիսկին, Սավա Գոլովանիվսկին...»
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
275 89
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ219