Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
4-րդ էջում Յուրի Խաչատրյանի «Չարենցյան ընթերցումներ» հաղորդագրությունն է այն մասին, որ Չարենցի գրական ժառանգության գիտական ուսումնասիրության գործում իր ավանդն ու ներդրումն ունի Երևանի պետական համալսարանի գրականության ամբիոնը՝ Հրանտ Թամրազյանի ղեկավարությամբ: 1972թ. գարնանը ամբիոնը կազմակերպել է Չարենցի ստեղծագործությանը նվիրվաած գիտական նստաշրջան: 3 օր տևել են չարենցյան ընթերցումները: 1937թ-ին հրավիրված նստաշրջանին «Էպիկական լուսաբաց» թեմայով զեկուցում է կարդացել Ս.Աղաբաբյանը: Էպիգրամներին անդրադարձել է Հ.Ֆելեքյանը: Ապա զեկուցել են Չարենցի բառապաշարի, ոճի, դրամատիկակն ժանրի ասպարեզում կատարած նրա որոշումների մասին: Բանաստեղծի դստեր՝ Անահիտ Չարենցի զեկուցումը վերաբերում էր վերջին տարիների ձեռագրերին, գրառումներին:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
279 90
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 220