Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Ձեռագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Գրացուցակային քարտ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի, առանց համարակալման: Ձեռագիրը գրված է գրեթե քառակուսի ստվար թղթի վրա, քարտի երկու երեսին: Մի երեսին Նվարդ Թումանյանի ձեռքով՝ կապույտ թանաքով (հավանաբար հետագայում Նվ. Թումանյանը քարտերն օգտագործել է իր տարեգրությունը կազմելիս), մյուսին Թումանյանի զավակներից մեկի ձեռքով՝ սև թանաքով: Հեղինակից և գրքի վերնագրից բացի, գրված է նաև տպագրության տարեթիվը: Առաջին երեսին - «Կռունկ ամսագիր, խմբ. Մ. Աղաբեգյան, 1860»: Երկրորդ երեսին - «Վերջին խոսք, ( կապույտ մատիտով փակագծերում ավելացված է «հեռու՛, ո՛վ սուրբ խաղաղություն»), 1889 թ., 1892, Մոսկվա»:
Հեղինակ՝ Թումանյան ընտանիքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ անհայտՆյութը՝ ստվար թուղթ, կապույտ և սև թանաքԼայնություն (սմ)՝ 12,5Երկարություն (սմ)՝ 12,4Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
502/1984
Բաժնեհաշվառանիշ՝
ԳԱԲ 319/1984