Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Ձեռագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Գրացուցակային քարտ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի, առանց համարակալման: Ձեռագիրը գրված է գրեթե քառակուսի ստվար թղթի վրա, քարտի երկու երեսին: Մի երեսին Նվարդ Թումանյանի ձեռքով՝ կապույտ թանաքով (հավանաբար հետագայում Նվ. Թումանյանը քարտերն օգտագործել է իր տարեգրությունը կազմելիս), մյուսին Թումանյանի զավակներից մեկի ձեռքով՝ սև թանաքով: Հեղինակից և գրքի վերնագրից բացի, գրված են նաև տպագրության վայրը և տարեթիվը: Առաջին երեսին - «Ծաղիկ, ազգ.-գրկ.-քաղաքական կիսամեայ հանդես, խմբ. Ա. Չօպանեան, 1895»: Երկրորդ երեսին - «Անբախտ վաճառականները, 1886, 1903, Թիֆլիզ, (սև մատիտով ավելացված է. «ժող. ավանդ., Հով. Թում.», կարմիր մատիտով՝ «լեգենդ, 1899, Աղբ., Մատենցեան» և 152 թիվը՝ երկու տեղ)»:
Հեղինակ՝ Թումանյան ընտանիքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ անհայտՆյութը՝ ստվար թուղթ, կապույտ և սև թանաքԼայնություն (սմ)՝ 12,5Երկարություն (սմ)՝ 12,4Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
502/1985
Բաժնեհաշվառանիշ՝
ԳԱԲ 319/1985