Դիմակ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/դիմաքանդակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ դարչնագույն, նեղ ճեղքով արված կկոցած աչքերով: Այտերը հարթ են, փորագրված աղեղնաձև զարդերով, քիթը ընդհանուր մասերից շատ առաջ է, ներքևի մասը՝ տափակ: Ճակատը բրգաձև է, ականջները՝ սեղանաձև քանդակված: Ունի տերևաձև 2 եղջյուր, որոնց կենտրոնում՝ երկարավուն քանդակ, վրան՝ եռաշարք փոքր բրգաձև զարդեր: Բերանը քանդակված է գլանաձև, վերջույթը՝ ատամնաշարի նման քանդակված: Դիմակը ներքևի մասում ունի 3 ոտք: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սենեգալ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-1960-ական թթ. Նյութը՝  փայտ Լայնություն (սմ)՝  21 Բարձրություն (սմ)՝  43 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5863/5 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-13