Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Բնօրինակի անվանում՝
''Дружба народов'', N2
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Սպիտակի, կարմիրի, մոխրագույնի համադրությամբ կազմով ամսագիր:
«Կնիգի, կոնտակտի, պերեվոդի» բաժնում «Արմենիյա վ պոեզիի ի ժիզնի» ծանոթությունն է՝ ֆրանսիական «Լե Էդիտոր ֆրանսե րեունի»՝հրատարակչության լույս ընծայած՝ հայ պոեզիայի անթոլոգիայի վերաբերյալ: Այն ներառում է նաեւ միջնադարյան եւ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ:: Ժողովածուի առաջաբանի հեղինակը եւ խմբագիրը ֆրանսիացի պոետ , ազգությամբ հայ՝ Ռուբեն Մելիքն է: Ընթերցողին ներկայացվում է Գրիգոր Ջանիկյանի եւ անթոլոգիայի թարգմանիչներից՝ Ժակ Գոշերոնի զրույցը (էջ 286): Գոշերոնը նշում է, որ առաջին հայ պոետը, ում հետ ծանոթացել է, Եղիշե Չարենցն է: Նա իր վրա թողել է տիտանական տպավորություն ու զարմանք, որ փոքր ազգից կարող է ծնվել մեծ պոետ: Նա Չարենցին համարում է մեր ժամանակի հանճարեղ պոետներից մեկը: Երազում է Ֆրանսիայում հրատարակել Չարենցի ստեղծագործությունների ընտրանին:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթ, տպագիրԷջ՝ 288Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՄոսկվաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1976Չափս՝ 25 x 16,5սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1856 466
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ5429