«Տեղեկագիր» N12

«Տեղեկագիր» N12

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կրեմագույն կազմին կարմիր եւ կապույտ տպատառերով ամսագիր: 33-րդ էջում Ա.Գրիգորյանի «Տեմա ռեվոլյուցիի ի իսկուստվա վ պոեզիի Չարենցա 1917-1929 գոդով» մեծածավալ գրախոսությունն է, ուր հեղինակը նշում է, որ հոկտ.հեղափոխության երգչի ճանապարհը միշտ չէ, որ սկսվում է հեղափոխության մեջ, այլ, երբեմն այն նախազգալու մեջ: Մեջբերում է բազմաթիվ ստեղծագործություններից տողեր, անդրադառնում Չարենցի «Սոմա»,եւ «Ամբոխները խելագարված» պոեմների վերլուծությանը: Այս եւ «Երբ ժողովրդի մասին» պոեմներում խորապես նորովի է հառնում հեղափոխության թեման: Հեղինակը խոսում է «Ամենապոեմ», «Նաիրի երկրից» եւ այլ երկերի գեղարվեստական արժանիքների մասին, ուր արտացոլվում են տիպիկ ու բացառիկ կերպարներ ու հանգամանքներ: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ, տպագիր Էջ՝  152 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1956 Չափս՝  25 x 16,5սմ Տպարան՝  Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչության տպարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1331 467 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5430