Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Բնօրինակի անվանում՝
Եղիշե Չարենց. 1897-1937
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
1997 թ. հոկտեմբերի 19-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակը թեմային, որի վրա պատկերված է Եղիշե Չարենցի դիմանկարը: Եղիշե Չարենց (1897-1937), անվանի հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, մշակութային գործիչ: Իր կյանքի ամենաբուռն ժամանակահատվածում, լինելով Կարմիր բանակի զինվոր, մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական կռիվներին, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցած մի շարք ապստամբություններին: Այս հեղափոխական միջավայրը պատճառ հանդիսացավ Չարենցի հեղափոխական տրամադրությունների կազմավորմանը, որոնք երևում են նրա հետագա ստեղծագործություններում: Հայրենասիրական քնարերգությունը նույնպես մեծ դեր է գրավում Չարենցի պոեզիայում, մի շարք պոեմներում նա անդրադարձել է հայ ժողովրդի պատմությանը: LG
Նյութը՝ Թուղթ, սանրավորՉափս՝ 4,1x2,5 սմՆկարիչ-Ձևավորող՝ Մարտիրոսյան ԳարեգինՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1997Նկարագրություն՝ Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակը: Անվանական արժեքը՝ 150 ՀՀ դրամՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Բաժնեհաշվառանիշ՝
260-Նամ.