Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Թաթախման գիշերը
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Լէօ. Թաթախման գիշերը. Երկրորդ տպագրութիւն. - Թիֆլիս, 1903, տպարան Մովսես Վարդանեանցի: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները պատված են գունազարդ ողորկ թղթով՝ սև-սպիտակ մանր նախշերով: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը (երևում է մի մսաը) և երկու կազմերեսների դարձերեսներին՝ «Амликъ Туманянъ» մանուշակագույն թանաքով դրոշմակնիքը: Կռնակը սև գույնի մատնեքավոր մակերեսով գործվածքից է: Ֆորզացները սպիտակ ողորկ թղթից են: Առաջին ֆորզացի վերևի մասում նույնպես կա «Амликъ Туманянъ» մանուշակագույն թանաքով դրոշմակնիքը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքն է, իսկ վերևի մասում՝ «Թուման. Հ.» սև թանաքով ինքնագիրը: Գիրքը թեթև մաշված է:
Հեղինակ՝ ԼեոԷջ՝ 32Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, գործվածքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1903Լայնություն (սմ)՝ 10,8Երկարություն (սմ)՝ 16,8Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/142