Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Նամակներ առ ընտանիս
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Հեղինակութիւն Խրատտուի. Նամակներ առ ընտանիս. Ամերիկացի Պօրտ ընկերութեան կողմէն ի լոյս ընծայեալ. - Կ. Պօլիս, 1872, տպագրութիւն Արամեան: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են սև գույնի՝ մատնեքավոր մակերեսով, գործվածքով: Առաջին կազմերեսին դրոշմված են բուսական և այլ նախշեր, կենտրոնում ոսկեգույն տառերով՝ վերնագիրը: Նույն նախշերը դրոշմված են նաև վերջին կազմերեսին: Ֆորզացները բաց շագանակագույն թղթից են: Առաջին ֆորզացին հաջորդում է ճակատանկար, որի վրա սև-սպիտակ գույներով պատկերված է տարեց տղամարդը՝ մանուկների շրջապատում: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը խունացած են:
Հեղինակ՝ ԽրատտուԷջ՝ 248Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, գործվածքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1872Լայնություն (սմ)՝ 11,3Երկարություն (սմ)՝ 17,7Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/140