Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Տետր
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Լևոն Կարախանյանը գրել է իր ընդարձակ ինքնակենսագրությունը, որը կազմում է տասնյոթ տետրեր։ Առաջին տետրը (1-16 էջ) հեղինակը նվիրել է իր մանկության տետրերի հուշերին։ Ծնվել է 1891 թ․ Շուշիում՝ մարտի 24 -ին։ Հայրը եղել է քյամանչահար՝ Արտեմ Կարախանյանը, մայրը՝ Մարիա Սեմյանովան – տնային տնտեսուհի։ Ծնողները ծնունդով եղել են Թիֆլիսցիներ և Լևոնի ծնունդից չորս տարի անց վերադարձել են հայրենի քաղաք։ 6 տարեկանում Լ․ Կարախանը կորցնում է հորը, որից միակ հիշատակը մնում է քյամանչան։ Ընտանքիը շատ ծանր պայմաններում է ապրում և մայրը վերցնելով Լևոնին ու նրա փոքր քրոջը, տեղափոխվում է իր ծնողների մոտ։ Փոքր հասակից Կարախանը սկսում է վաստակել իր օրվա հացը՝ թերթեր, ու մանր – մանր մթերքներ վաճառելով։ Ապա աշխատում է ծխախոտի ֆաբրիկայում։ Տետրը ավարտվում է տասներեք ամյա Լևոնի տանից հեռանալով (հեռանում է խորթ հոր մոտից)։
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԹիֆլիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1950-ական թթ.Նվիրատու՝ Ջուլիետա և Ռուզաննա ԿարախանյաններՉափս՝ 20*17Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3088/27
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-13/1