Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խուրջին
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Գրպանների դիմերեսը և միջնահատվածը ունեն մուգ շականակագույն հիմնագույն և հարդարված են իրար կցված լայնակի ձգված դարչնագույն շեղանկյունների երկու զուգահեռ շարքով, որոնք իրենց միջև առաջացնում են նմանատիպ մուգ շականակագույն շեղանկյունների շարք, կողերին՝ եռանկյունաձև գագաթները դեպի դաշտի ներսը ուղղված շերտեր: Գրպանների բերանը եզերված է մեկ գոտով՝ հարդարված դեղին զիգզագ գծազարդով, որի առաջացրած անկյուններում պատկերված է մեկական սլաքաձև նախշ՝ գագաթում փոքրիկ շեղանկյուն շրջանակով: Գրպանների դարձերեսը հարդարված է մուգ շականակագույն ու դարչնագույն լայն ու նեղ գունաշերտերով:
Կատարող՝ Մաթո ԱնթառանյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ գ․ ՕձունՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1939թ.Նյութը՝ բուրդԼայնություն (սմ)՝ 43Երկարություն (սմ)՝ 120Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6544
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2914