Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Ժամանակակից արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Բաց դեղնականաչավուն ֆոնին՝ տարբեր չափսերի և ֆորմաների քարաբեկորների վրա՝կենտրոնում, ինչ-որ չափով կարծես օդի մեջ լողացող կարապի պլաստիկա հիշեցնող փայտե նավակ՝ սրածայր գլխարկներով և երկարականջ թզուկներով շրջապատված: Նավակի պոչին նստած թզուկ՝ ոտքերը կարմիր դույլի մեջ, աջ ձեռքի երկու մատով բռնած վերևի առագաստից կախված դեղին գույնի թելը, գոգին դրված թասով ճերմակ թռչուն՝ կտուցից ծածանվող կտորով: Նրա ետևում՝ նավի կողքին, փոքրիկ նավակի մեջ կանգնած թզուկ: Դեպի ձախ սև մեկը՝ ձեռքին գեղարդ հիշեցնող թի: Վերևում՝ առագաստի մոտ, կարմիր կարապի մեջ նստած թզուկ՝ ձեռքերը ծալած կողքին: Եվս երկու երկու թզուկ ձախից բարձր քարին նստած և աջից ներքևում:
Հեղինակ՝ Էդուարդ Արթուրի Խարազյան (1939)Նյութը՝ Նրբատախտակ,տեմպերաՉափս՝ 84*79Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵԺԱԹ-591/2