Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Ժամանակակից արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Կապտականաչ, մոխրագույն կոլորիտով գիշերային տեսարան: Վերևում՝ ամպերի մեջ, կլոր լուսին, ներքևում՝ կենտրոնում, ավանակի վրա հակառակ նստած բեղավոր տղամարդ՝ ձախ ոտքը խուրջինի մեջ, գլուխն ու ուսերը շալով փաթաթած, ձեռքում երկար ճիպոտ՝ծայրին դրոշակ: Ավանակը՝ լայն բացած բերանով, սրածայր ականջներով, զանգը վզին: Աջից, ձախից և վերևում երեք չար ու պոզավոր ոգիներ՝ երկուսը շվիով, մեկը ճիպոտով: Շուրջը՝ պայմանական ծառեր և մղձավանջային ատրիբուցիա:
Հեղինակ՝ Էդուարդ Արթուրի Խարազյան (1939)Նյութը՝ Նրբատախտակ,տեմպերաՉափս՝ 84*79Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵԺԱԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԵԺԱԹ-591/3