Ձեռքի սգո պայուսակ

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Հագուստի մանրամասներ Տեսակ/ժանր՝  Կնոջ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև գույնի մետաքսաթելով գործված հելունագործ ցանցկեն, ուղղանկյունաձև է։ Երկու կողմում ճիշտ կենտրոնում գործված է ուռուցիկ, դուրս ցցված վարդի պատկեր, որի կենտրոնից ելնում են բարակ թելերից կազմված երեք հատ նշաձև գնդիկներ։ Ետևի կողմում գնդիկները բացակայում են։ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  մետաքս Լայնություն (սմ)՝  23 Երկարություն (սմ)՝  35 Հայտնաբերման ժամանակը՝  25.03.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6884/26 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3042