Մարգար Սեդրակյան. 1907-1973: Հայ կոնյակագործության նահապետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2007 թ. սեպտեմբերի 14-ին շրջանառության մեջ է դրվել «Հայկական կոնյակի տեխնոլոգ Մարգար Սեդրակյանի ծննդյան 100-ամյակը» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է Սեդրակյանի պատկերը իր կողմից ստեղծած կոնյակների խորքին: Մարգար Սեդրակյանը (1907-1973), Հայաստանում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրներից է: 1927 թվականից աշխատել է կոնյակի արտադրության բնագավառում: Մարգար Սեդրակյանը ստեղծել է «Հոբելյանական», «Ընտիր», «Դվին», «Երևան», «Տոնական», «Ախթամար», «40 տարի», «Հայաստան», «50 տարի», «Նաիրի» կոնյակները: 1966 թ. Մարգար Սեդրակյանին շնորհվել է «Կոնյակի արտադրության բարձր վարպետ» կոչումը: Նրա հիշատակին է նվիրված «Վասպուրական» կոնյակը: Սոցիալիստական աշխատանքի հերոս: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2007 Չափս՝  4,1x2,5 սմ Նկարագրություն՝  Հայկական կոնյակի տեխնոլոգ Մարգար Սեդրակյանի ծննդյան 100-ամյակը: Անվանական արժեքը՝ 170 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Սամուելյան Հարություն Տպարան՝  Joh. Enschede Stamps B.V. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  1152-Նամ.