Մովսեսի Կաղանկատվացվո Պատմություն Աղվանից աշխարհի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Մովսեսի Կաղանկատուացւոյ Պատմութիւն Աղուանից աշխարհի Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մովսես Կաղանկատուցի. Մովսեսի Կաղանկատուացւոյ Պատմութիւն Աղուանից աշխարհի. Ի լոյս ընծայեց Մկրտիչ Էմին. Ծախւիք ներքին խորհրդականի սենեկապետի եւ ասպետի Խաչատրոյ Յովակիմեան Լազարեւի. - Մոսկվա, 1860, ի տպարանի Լազարեան ճեմարանի արևելեան լեզուաց: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մուգ մանուշակագույն՝ մատնեքավոր մակատեսով, սոսնձալաթով: Կռնակը կաշվից է՝ հիմնական հատվածը՝ բաց շագանակագույն, կենտրոնում դրոշմված է վերնագիրը, իսկ ներքևի մասում՝ «Յ. Թ.» անվանատառերոը; կազմին հարող հատվածները մուգ շագանակագույն են: Առաջին տիտղոսաթերթի վրա կա «Յովհաննէսին Ֆիլիպից» սև թանաքով ընծայագիրը: Երկրորդ տիտղոսաթերթին հաջորդում է տպագիր նվիրագրով էջը՝ «Ի յիշատակ հանգուցեալ հոգաբարձուի Լազարեան ճեմարանի արեւելեան լեզուաց ներգործական պետական խորհրդականի եւ ասպետի Յովհաննու Յովակիմեան Լազարեւի»: Առաջին կազմերեսի դարձերեսին՝ վերևի մասում,և նվիրագրով էջի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը թեթև խունացած են: Հեղինակ՝  Մովսես Կաղանկատվացի Էջ՝  /2/, 286 Նյութը՝  թուղթ, սոսնձալաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1860 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  22,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/257