Նամականիշ «SAUVEGARDE DES MONUMENTS DE NUBIE»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դարչնագույն հիմնագույնի վրա բարձրաքանդակի պատկեր է, կենտրոնում՝ երկար հագուստով, եռաեղջյուր գլխարկով, գայիսոնը ձեռքին աստվածուհին է, որի երկու կողմում ամբողջ հասակով պատկերված են երկեղջյուր գլխանոցներով, կանաչ գույնի հագուստներով քրմուհիներ: Քրմուհիները մի ձեռքը պարզել են վեր՝ աստվածուհուն, մյուսը՝ ներքև: Նամականիշի վրա ֆրանսերենով գրված է՝«SAUVEGARDE DES MONUMENTS DE NUBIE REPUBLIQUE DE GUINEE. POSTES 10F» : Լայնություն (սմ)՝  3,2 Երկարություն (սմ)՝  4 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գվինեա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980 թ. Նվիրատու՝  Մամադի Ֆալլո Կեյտա Հայտնաբերման ժամանակը՝  1983 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4880/ 63-99 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-10