«Շաչում է այս աշնան քամին, իբրեւ հին, դասական Ակվի...
«Շաչում է այս աշնան քամին, իբրեւ հին, դասական Ակվիլոն...» եւ «Բայց էլի՝ ինչ էլ վոր ասեն՝ մենք գիտենք
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Ձեռագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Բանաստեղծություն
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Էջին ինքնագիր երկու բանաստեղծություններ են (զբաղեցրած էջի մոտավորապես կեսը) «Աշնան երգեր» շարքից: Թվագրված չէ հավանաբար գրել է 09.29.1936 Ծաղկաձորում:
Էջի ձախ վերնամասը համարակալած է 1/ նիշով: Ինքնագիրը ընթեռնելի է:
Հեղինակի ձեռքով ջնջած է առաջին տողը եւ երկրորդ տողի II բառը փոխարինած է «եւ ծանր» բառով:
II-րդ տողը՝ «...Աշուն է,- եւ ծանր անձրեւի արճիճե շեղջեր»:
Վերջին տողը
«...Բայց հիշում ես դու մի այլ աշուն»:
Ա.Չարենցի «Անտիպ
եվ չհավաքված երկերում» - (ուր բացակայում է վերջինտողը՝
«...Բայց հիշում ես դու մի այլ աշուն») 1983թ. էջ՝ 162:
Երկրորդ քառատողն ամբողջական է: Ջնջած է վերջին տողի առաջին եւ վերջին բառերը, փոխարինելով համապատասխանաբար «անաղարտ, եւ ցնորքը, եւ սուրբ սիրուհին էր» բառերով:
I-ին տողն է՝
«Բայց էլի՝ ինչ էլ վոր ասեն...»:
Վերջին տողն է
«...Անաղարտ քրոջ պես բացող՝
եւ ցնորքը եւ սուրբ սիրուհին էր...»:
Ա.Չարենցի «Անտիպ
եվ չհավաքված երկերում» 1983թ. էջ՝ 563:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2016 153
Հիմնական հաշվառանիշ՝
ՉՁ ՀՖ 4989