Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Ասեղնագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Պատի զարդ
Բնօրինակի անվանում՝
Պատի զարդ
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Պատի զարդը քառանկյուն է, կարված սպիտակ բամբակյա կտորից, եզրազարդված շագանակագույն մետաքսյա ժապավենով: Պատի զարդի վրա ասեղնագործված են կնոջ և տղամարդու պատկերներ` շրջապատված տարբեր չափերի գազարագույն ծաղիկներով ու կանաչ տերևներով, որոնք իրար են միանում խաչկարով գործված մոխրականաչավուն ալիքավոր ցողուններով: Կիսադեմով պատկերված տղամարդը կրում է կապույտ վերնաշապիկ, դարչնագույն գալիֆե շալվար, կարմիր մոխրականաչագույն գլխարկ և սև երկարաճիտ կոշիկներ: Կինը պատկերված է դիմադիր, հագած է ուռուցիկ կիսաթևերով վարդագույն վարնաշապիկ, թանաքագույն կիսաշրջազգեստ, սև կոշիկներ: Նրա երկար սև մազերը հյուսած են ու գցված կրծքի վրա: 12. 09. 1955 թ.
Լայնություն (սմ)՝ 89 սմԵրկարություն (սմ)՝ 70 սմՆյութը՝ բամբակ, մետաքսՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՇիրակՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 12. 09. 1955 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 250
Բաժնեհաշվառանիշ՝
Գ 21/47