Պատի զարդ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Պատի զարդ Բնօրինակի անվանում՝  Պատի զարդ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Պատի զարդը քառանկյուն է, կարված սպիտակ բամբակյա կտորից, եզրերը դարձածալված են ու երեսի կողմից հարդարված կարմիր խաչկար գոտիով: Պատի զարդի ողջ երկարությամբ` դեպի աջ ու ձախ, ասեղնագործված են ծաղկեփնջերի սիմետրիկ պատկերներ, որոնք կենտրոնում իրար են միանում 4 զուգահեռ ցողուններով: Կենտրոնի ծաղիկները վարդագույն ու կապույտ են, դրանցից վեր` երկուական կոկոններով, բաց ու մուգ կապույտով գործված 3 Անյուտայի աչիկներ են: Այնուհետև նույն ծաղիկներն են` բաց ու մուգ մանուշակագույնով և մեկական կոկոնով, բոլորը շրջապատված են կանաչ տերևներով: Ամենավերևում չորսական կարմիր` կապույտ երանգով կակաչներ են: XX դարի կես Լայնություն (սմ)՝  35 Երկարություն (սմ)՝  83 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դարի կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 250 Բաժնեհաշվառանիշ՝  Գ 21/48