Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Ասեղնագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Պատի զարդ
Բնօրինակի անվանում՝
Պատի զարդ
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Պատի զարդը քառանկյունաձև է, լայն ալիքավոր եզրերով, ասեղնագործված է կապույտ մուլինե թելով: Վերին ձախ ու ներքևի աջ անկյունները սրացված են, հակառակ անկյունները` կորացված,: Սրացված անկյուններում ու դրան դեպի կենտրոն կից ասեղնագործված են 8 ծաղիկներից բաղկացած փնջեր, որոնք իրար են միանում ցանցկեն կորաձևերով: Կորավուն անկյուններում ցանցկեն կորաձևերը շարունակվում են, իսկ եզրերում դրանք զարդարված են անկանոն զուգահեռ պատկերներով: Դրանցից դեպի կենտրոն պատկերված են երեքական ծաղկանախշեր, որոնք հարում են խոշոր օվալաձև կենտրոնով ոճավորված մեկական ծաղկանախշի: Այս անկյուներից դեպի ներս ասեղնագործված են կեռանախշեր: XX դարի կես
Լայնություն (սմ)՝ 38Երկարություն (սմ)՝ 86Նյութը՝ բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՇիրակՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XX դարի կեսՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 250
Բաժնեհաշվառանիշ՝
Գ 21/49