Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Ասեղնագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Պատի զարդ
Բնօրինակի անվանում՝
Պատի զարդ
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Պատի զարդը քառանկյուն է, կարված սպիտակ բամբակյա կտորից, եզրերը դարձածալված են ու երեսի կողմից հարդարված կարմիր խաչկար գոտիով: Պատի զարդի ողջ երկարությամբ` դեպի աջ ու ձախ, ասեղնագործված են ծաղկեփնջերի սիմետրիկ պատկերներ, որոնք կենտրոնում իրար են միանում 4 զուգահեռ ցողուններով: Կենտրոնի ծաղիկները վարդագույն ու կապույտ են, դրանցից վեր` երկուական կոկոններով, բաց ու մուգ կապույտով գործված 3 Անյուտայի աչիկներ են: Այնուհետև նույն ծաղիկներն են` բաց ու մուգ մանուշակագույնով և մեկական կոկոնով, բոլորը շրջապատված են կանաչ տերևներով: Ամենավերևում չորսական կարմիր` կապույտ երանգով կակաչներ են: XX դարի կես
Լայնություն (սմ)՝ 35Երկարություն (սմ)՝ 83Նյութը՝ բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՇիրակՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XX դարի կեսՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 250
Բաժնեհաշվառանիշ՝
Գ 21/48