Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կազմին՝ Հ.Սահակյանի «Արփա-Սեւանի ռիթմը» նկարի գունավոր վերատպությունն է:
27-րդ էջին Ս.Աղաբաբյանի «Մշակույթի շինարարության հարցերը Չարենցի մեկնաբանությամբ» գրախոսությունն է: Հեղինակը նշում է, որ Չարենցը ոչ միայն իրականացնում էր ազգային մշակույթի այլեւայլ ձեւորի զարգացումը, այլեւ տեսականորեն հիմնավորում էր սոցիալիստական նոր մշակույթի էությունն ու բնույթը: Նրա եզրակացությամբ ինքնավար ազգային մշակույթը դատապարտված է անշարժության, դանդաղ մահացման՝ «թթվածնային քաղցի»: Մշակույթի զարգացումը համաշխարհային միասնական պրոցես է, փոխազդեցությունների կենդանի ընթացք: Չարենցն ունեցել է միասնական հայացք ազգային մշակույթի շինարարության վերաբերյալ եւ պատմական պրոցեսի տենդենցների խոր ըմբռնում:
Կազմին կաջորդող ներդիրին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ կավճապատ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1066 68
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 2249