Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Սպիտակի եւ կապույտի համադրությամբ կազմով:
«Գրականության պատմություն» բաժնում Լեւոն Կիրակոսյանի «Ավ. Իսահակյանի հուշագրությունը» հոդվածն է /էջ 130/, ուր ներկայացվում է այդ ժանրի նկատմամբ Իսահակյանի առանձնահատուկ վերաբերմունքը: Հոդվածը ընդգրկում է բանաստեղծի հուշերը մասնավորապես Ղ. Աղայանի եւ Հ. Թորամանյանի հրաշալի կերպարների մասին: Չարենցի մասին փոքրիկ ակնարկում Իսահակյանը պատկերում է բանստեղծի վեհ ստեղծագործական կերպարը, նրան բնութագրելով. «Պետք է ասել, որ Չարենցը Հոկտեմբերյան սոցիալիստական էպոխայի ամենամեծ բանաստեղծն է հայ գրականության մեջ, եւ նա բազմակողմանի կերպով ազդեց հայ գրականության վրա»:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1277 408
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 5371