Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Վարդագույնի ու սպիտակի
համադրությամբ կազմով ամսագիր:
«Դեպի սովետահայ գրողների IV
համագումարը» բաժնում Վ.Մնացականյանի «Արդիականության լույսի տակ» հոդվածն է, (էջ 149): Հեղինակը արդիականություն ասելով հասկանում է պատմականորեն կոնկրետ մի ժամանակահատված, երբ մարդիկ ապրում ու ստեղծագործում են, պայքարում են որոշակի իդեալների համար: Ասում են, թե արդի հայ պոեզիան զուրկ է մեծ բովանդակությունից ու գեղարվեստականությունից, քանզի Չարենցի պես բանաստեղծ չունենք: Նույն տրամադրությամբ մեկը կարող է 20-ականներին ասել, թե Թումանյանից հետո բարձարվեստ պոեզիա չկա: Յուրաքանչյուր գրող մեծ է իր դարաշրջանի համար, անկրկնելի է այնքանով, որքանով կարողացել է դառնալ իր ժամանակի ոգու արտահայտիչը: Եթե ինչ-որ հրաշքով 2 միանման Չարենց ունենայինք, մեկն անպայման ավելորդ կլիներ: Արդի պոեզիան իր մեջ ամբարել է այն լավը, որ ստեղծել են Չարենցն ու նման մեծություններ:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1267 118
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 2515